Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պետք է ռազմական ներկայություն հաստատի Հարավարևելյան Եվրոպայում․ վերլուծական կենտրոն


Արևմտյան Բալկաններում դեռևս չհստակեցված սահմանային կետերը պատկերող քարտեզ, նոյեմբեր, 2017թ․
Արևմտյան Բալկաններում դեռևս չհստակեցված սահմանային կետերը պատկերող քարտեզ, նոյեմբեր, 2017թ․

Միացյալ Նահանգները պետք է մշտական ռազմական ներկայություն հաստատի Հարավարևելյան Եվրոպայում՝ Արևմտյան Բալկաններում իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի կողմից հետագա ոտնձգությունները կանխելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել Վաշինգտոնում գործող «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնը իր զեկույցում:

«Արևմտյան Բալկանները շարունակում է մնալ ազատ և ամբողջական Եվրոպայի չավարտված գործը», - գրում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով․ - «Քանի դեռ Եվրոպան և Միացյալ Նահանգները կենտրոնացած են ներքին մտահոգությունների վրա, Ռուսաստանն ու այլ երկրներ վերաձևավորում են տարածաշրջանի աշխարհքաղաքական լանդշաֆտը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG