Երեկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի անցկացումից մեկ օր առաջ, Մինսկում հանդիպել են Ղազախստանի և Բելառուսի նախագահները:
Հանդիպման ընթացքում Նուրսուլթան Նազարբաևը շեշտել է նախկին խորհրդային երկու հանրապետությունների միջև «պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները», իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն «կարևոր» է որակել իր ղազախստանցի գործընկերոջ այցը։
Ողջունելով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերը՝ Նազարբաևը հայտարարել է, թե այս տարվա 9 ամիսներին ապրանքաշրջանառությունը ավելացել է 60 տոկոսով՝ մինչև 441 միլիոն դոլար։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար այսօր աշխատանքային այցով Մինսկ կմեկնի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՊԿ անդամներ են, հիշեցնենք, Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: