ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը քննադատել է Սիրիայում Միացյալ Նահանգների աջակցությունը ստացած ուժերին, որոնք, ըստ Վասիլի Նեբենզյայի, փորձում են մասնատել երկիրը՝ տեղական կառավարման մարմիններ ստեղծելով «Իսլամական պետություն»-ից ազատագրված վայրերում:
Նեբենզյայի խոսքով՝ քրդերն ու արաբները, որոնք վերջերս ազատագրել են Ռաքքան «Իսլամական պետություն»-ից, քննարկում են առանց Սիրիայի կառավարության ներգրավվածության կառավարական մարմիններ, տնտեսական համակարգ ձևավորելու հարցերը:
Նկատենք, որ Ռուսաստանն այս մտահոգությունը բարձրացնում է այն ժամանակ, երբ սիրիական կառավարության ու ապստամբ խմբավորումների ներկայացուցիչները հանդիպում են Ժնևում՝ խաղաղ բանակցությունների 8-րդ փուլում, Սիրիայում արդեն 7-րդ տարին շարունակվող պատերազմին վերջ դնելու նպատակով: