Մատչելիության հղումներ

Հաղորդվում է, որ բոսնիացի խորվաթների նախկին հրամանատարը Հաագայի դատարանում թույն խմելու հետևանքով մահացել է


Խորվաթիայի հանրային հեռուստաընկերությունը հաղորդել է, որ բոսնիացի խորվաթների նախկին հրամանատար Սլոբոդան Պրալյակը մահացել է այն բանից հետո, երբ Հաագայի միջազգային դատարանի այսօրվա նիստում թույն է խմել:

Նիդերլանդների իրավապահներից այս պահին մեկնաբանություններ չկան:

1992-95 թվականի բոսնիական պատերազմում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով Պրալյակը նախկինում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:

Այսօրվա նիստում լսվում էր բոսնիացի խորվաթների նախկին վեց առաջնորդների բողոքը, և երբ դատարանը անփոփոխ թողեց վճիռը, նախկին հրամանատարը բացականչեց, որ ինքը պատերազմի հանցագործ չէ և արհամարհանքով մերժում է դատավճիռը: Այդ պահին նա սրվակից հեղուկ խմեց՝ հայտարարելով, թե դա թույն էր: Դատավորը ընդհատել էր նիստը և բժիշկ հրավիրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG