Մատչելիության հղումներ

Փարիզի դատարանը մերժեց Թորանյանի և Թիլբյանի դեմ ներկայացված հայցը


Փարիզ, արխիվ

Փարիզի 17-րդ դատարանը չեղյալ հայտարարեց «Լե նուվել դ՛Արմենի» հանդեսի կայքէջի տնօրեն Արա Թորանյանի և նրա գործակից Սամ Թիլբյանի դեմ պատմաբան Մաքսիմ Գոնի կողմից ներկայացված բողոքը: Թուրքական հետազաոտական մի հաստատության կողմից ֆինանսավորվող այդ հետազոտողը սրանից մեկ ամիս առաջ ներկայացրած բողոքում Արա Թորանյանին ևՍամ Թիլբյանին մեղադրել է իրեն զրպարտելու և անվանարկելու մեջ:

Մի քանի տարի առաջ հրապարակած իր հոդվածներից մեկում Արա Թորանյանը Մաքսիմ Գոնին համեմատել էր հրեական ցեղասպանությունը ժխտող Ռոբեր Ֆորիսոնի հետ, իսկ Սամ Թիլբյանը Գոնին անվանել էր «թուրքական ֆաշիզմի ծառա»: Դատարանը համարել է, որ այդ խոսքերն ու որակումները հնչեցվել են խորհրդատվության շրջանակում, և որ Մաքսիմ Գոնի ներկայացրած մեղադրանքներն անհիմն են:

Ինչ վերաբերում է երկու ֆրանսահայ երիտասարդներն, որոնք կարմիր գույնով ներկված ջուր էին լցրել Թուրքիայի դեսպանի վրա, դատարանն այդ արարքի համար նրանց համար բավականաչափ մեղմ պատիժ է սահմանել, մինչդեռ հայցվոր կողմը պահանջում էր վերջիններիս մի քանի ամսով ազատազրկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG