Մատչելիության հղումներ

Ասադի պատվիրակությունը ՄԱԿ-ի բանակցություններին մասնակցելու նպատակով ժամանել է Ժնև


S

Այսօր Ժնև է ժամանել Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին: Պաշտոնական Դամասկոսը մինչ այդ հրաժարվել էր մասնակցել բանակցություններին, պատճառաբանելով որ ընդդիմությունը Ասադի պաշտոնանկության նախապայման է դնում:

Նախօրեին ընդդիմության միավորված պատվիրակության ղեկավար Նասր ալ-Հարիրին Ժնևում լրագրողներին ասել էր, թե խաղաղության ցանկացած համաձայնագրի դեպքում շարունակում են պնդել Ասադի պաշտոնանկությունը:

Ենթադրվում է, որ Ասադի հարցը հանվել է, քանի որ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան երեկ Դամոսկոսից հաղորդագրություն է ստացել, որ Սիրիայի կառավարության պատվիրակությունը պլանավորում է ժամանել նոյեմբերի 29-ին: Միստուրան ասել է, որ բանակցային այս փուլում ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի նոր սահմանադրության և ապագա ընտրությունենրի վրա, որը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի հսկողության ներքո: Նա հույս է հայտնել, որ այս բանակցությունները իրական արդյունքներ կունենան՝ վերջ տալու համար Սիրիայի վեցամյա պատերազմին, որի հետևանքով ավելի քան 340 հազար մարդ է զոհվել:

ՄԱԿ-ի Սիրիայի հարցով Ժնևան բանակցությունների նախորդ յոթ փուլերը շոշափելի արդյունքներ չեն ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG