Մատչելիության հղումներ

Խոշոր բիզնեսը 16 տոկոսով ավելի հարկային եկամուտ է ապահովել, քան 2016-ին. ՊԵԿ ԽՄՀՎ ՀՏՎ


Ըստ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության (ՊԵԿ ԽՄՀՎ ՀՏՎ), խոշոր բիզնեսը 62.3 մլրդ դրամով կամ 16 տոկոսով ավելի հարկային եկամուտ է ապահովել, քան 2016 թվականին։

Վարչության փոխանցմամբ, 10 ամսում խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61 տոկոսը։

«Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017 թվականի 10 ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9.2 տոկոսով: Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական եկամուտների կոմիտեի ապահոված ընդհանուր մուտքերի 61 տոկոսը։ Ընդ որում, եթե 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել էին 6.3 մլրդ դրամով, ապա 2017 թվականի նույն շրջանում, ընդհակառակը, նվազել են 19.2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ․-ի հարկային եկամուտների աճը գրեթե կրկնակի է՝ 62.3 մլրդ դրամ կամ 16 տոկոս», -ասված է հաղորդագրությունում:

Ըստ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության, 2017 թվականի 10 ամիսների ընթացքում ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5 մլրդ դրամով կամ 31.5 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG