Մատչելիության հղումներ

NASA-ն պատրաստվում է նոր ապարատ ուղարկել Մարս մոլորակ


Մարս մոլորակը ուսումնասիրելու համար Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալությունը` NASA-ն նոր ապարատ է մշակում: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում և 2020 թվականի ամռանը այն ուղարկել «Կարմիր մոլորակ»: Նախատեսված գրաֆիկով ամենագնաց նոր ռոբոտը տեղ կհասնի 2021-ի փետրվարին:

Նոր մարսագնացը արտաքին տեսքով շատ նման է նախորդին՝ Curiosity-ին, սակայն հեղինակները, ներկայացնելով նոր մոդելը, ասել են, որ ապարատը տեխնիկապես շատ է բարելավվել, մասնավորապես տեղադրվել են յոթ նոր սարքավորումներ: Մարսագնաց ռոբոտին նաև նոր խնդիրներ են «հանձնարարվելու»՝ Մարսի վրա կյանքի հետքեր գտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG