Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն է տվել քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը:

Ավագանու անդամները հավանություն են տվել Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին:

Ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:

Երևանի ավագանու հերթական՝ հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG