Մատչելիության հղումներ

Թիլերսոն. Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ վարքագիծը հարևանների նկատմամբ


ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ վարքագիծ դրսևորել հարևան երկրների նկատմամբ, միջամտել նրանց ընտրական գործընթացներին և խրախուսել հակաժողովրդավարական գաղափարներ: Երեկ Վաշինգտոնում ելույթ ունենալով Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում, Թիլերսոնն ասել է, որ Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը և եվրոպական ընտրություններին ու քաղաքականությանը միջամտելը անընդունելի է:

Պետքարտուղարը ընդգծել է Վաշինգտոնի հանձնառությունը պաշտպանելու եվրոպական երկրների անվտանգությունը՝ հատկապես Ռուսաստանի սպառնալիքներից:

Թիլերսոնը նաև ասել է, որ Արևմուտքը ձգտում է արդյունավետ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, սակայն առանց Ուկրաինայի հակամարտության կարգավորման չի հաջողվի նորմալացնել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները:

Նրա խոսքերով՝ կան ոլորտներ, որտեղ հնարավոր է Մոսկվայի հետ համագործակցություն զարգացնել, դրանք են՝ «Իսլամական պետության» դեմ պայքարը Սիրիայում և համագործակցությունը՝ լուծելու Աֆղանստանի խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG