Մատչելիության հղումներ

«Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի կայուն զարգացմամբ»


Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի կայուն, կանխատեսելի ու բարգավաճ զարգացմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց առաջ:

Դեսպանը պնդել է, թե Բաքուն ևս հակված է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք տարբեր ենք մասշտաբներով, մենթալիտետով ու մշակույթով, շատ հարցերում ունենք տարբեր քաղաքական շահեր, ու չնայած դրան՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը սովորել են լեզու գտնել միմյանց հետ»,- հայտարարել է Դորոխինն իր հրաժեշտի խոսքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG