Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին


Երևան, 28-ը նոյեմբերի, 2017 թ․, պաշտոնական
Երևան, 28-ը նոյեմբերի, 2017 թ․, պաշտոնական

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիներին երկու երկրները կառուցել են բարեկամական և փոխըմբռնման ու հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ:

«Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ չնայած հայ-իրանական միջպետական հարաբերություններն արդեն 25 տարեկան են՝ ամրապնդված քաղաքական սերտ կապերով, սակայն երկու ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր են: Նախարար Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի, այդ թվում՝ նրա մաս կազմող Իրանի հայ համայնքի հանդեպ»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Զրուցակիցները «երկուստեք կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG