Մատչելիության հղումներ

Ինդոնեզական Բալի կղզում դարձյալ հրաբուխ է ժայթքում


Ինդոնեզիա, Ագունգը դարձյալ ժայթքում է
Ինդոնեզիա, Ագունգը դարձյալ ժայթքում է

Ինդոնեզական Բալի կղզում ավելի քան 400 թռիքչ է հետաձգվել, իշխանությունները հայտարարել են, որ միջազգային օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ՝ Ագունգ լեռան հրաբխից արտաժայթքած մոխրի պատճառով:

Հազարավոր զբոսաշրջիկներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Նրանց ապաստան տրամադրելուց բացի, տեղական իշխանություններն այժմ ստիպված են նաև առնվազն 100 հազար մարդ տարհանել հրաբխային լեռան հարակից շրջաններից:

Ագունգը վերջին անգամ ակտիվացել էր ավելի քան հիսուն տարի առաջ՝ 1963 թվականին՝ ավերելով տասնյակ բնակավայրեր ու խլելով ավելի քան հազար մարդու կյանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG