Մատչելիության հղումներ

Քենիայի գործող նախագահը վերստանձնել է պաշտոնը


Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատա, արխիվ
Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատա, արխիվ

Քենիայում ամիսներ շարունակվող ներքաղաքական ճգնաժամից հետո այսօր Ուհուրու Քենյատան երկրորդ անգամ ստանձնել է նախագահի պաշտոնը՝ համերկրացիներին կոչ անելով միավորվել ու հաղթահարել տարաձայնությունները:

Համախմբման կոչին զուգահեռ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ընդդիմադիրների դեմ, որոնք պատրաստվում էին հավաքական աղոթքով հարգանքի տուրք մատուցել նախընտրական բախումների ժամանակ սպանված ավելի քան 7 տասնյակ ցուցարարների հիշատակին:

Ընդդիմության առաջնորդ Ռայլա Օդինգան հայտարարել է, թե շարունակելու է պայքարը և սեփական երդմնակալությունն է անցկացնելու երկու շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG