Մատչելիության հղումներ

Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են, Լարսը փակ է բեռնատարների համար


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ), իր հերթին, տեղեկացնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամար թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՏԿՏՏՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG