Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով այսօր պաշտոնական այցով մեկնել է Մինսկ:
ՊՆ հաղորդմամբ՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստին: