Մատչելիության հղումներ

Վրաստանն ու ԱՄՆ-ը 2018-ին կշարունակեն խորացնել ռազմական համագործակցությունը. Վրաստանում ԱՄՆ դեսպան


Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելի, արխիվ
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելի, արխիվ

«2018 թվականին Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմական համագործակցությունը կշարունակի խորանալ», - այսօր Թբիլիսիում պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո, հայտարարել է ԱՄՆ դեսպան Յան Քելին:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ամերիկյան արտադրության «Ջևելին» տեսակի հակատանկային համակարգեր Վրաստան մատակարարելու հեռանկարները:

Սպիտակ տունն արդեն իսկ հաստատել է 75 միլիոն դոլար ընդհանուր արժողության այս գործարքը:

Առաջիկա շաբաթներին դրան իր հավանությունը պետք է տա Միացյալ Նահանգների Կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG