Եվրամիության ներգաղթի և ներքին գործերի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Hurriyet պարբերականին տված հարցազրույցում կոչ է արել պաշտոնական Անկարային՝ «մերձենալ ԵՄ-ին և այդ կառույցի որդեգրած ժողովրդավարական արժեքներին»:
Ավրամոպուլոսը կոչ է արել թուրքական իշխանություններին՝ 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձի հետևանքների դեմ պայքարի ընթացքում չվտանգել ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները:
«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ ներքին մարտահրավերների և ահաբեկչության վտանգների է բախվում Թուրքիան: Բայց քաղաքացիների անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը երբեք չպետք է իրականցվեն հիմնարար ազատությունների և իրավունքների [սահմանափակման] հաշվին», - նշել է Ավրամոպուլոսը:
ԵՄ հանձնակատարի խոսքով՝ «Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է, իսկ ԵՄ-ը` Թուրքիայի»: