Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխվարչապետ. Վաշինգտոնը մտադիր է Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղ, արխիվ
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղ, արխիվ

Վաշինգտոնի վերջնական նպատակը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է։ Այդ մասին այսօր թուրքական Kanal 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնն այդ նպատակով փորձում է օգտագործել Միացյալ Նահանգներում նախնական կալանքի տակ գտնվող գործարար Ռեզա Զարաբի գործը:

Ռեզա Զարաբ, արխիվ
Ռեզա Զարաբ, արխիվ

«Ամերիկացիները ցանկանում են Զարաբից ցուցմունքներ կորզել Թուրքիայի [ղեկավարության] դեմ: Նրանք կարող են ասել Զարաբին` «կամ դու բանտում կփտես մինչև քո կյանքի վերջը, կամ էլ կստորագրես այն ամենի տակ, ինչ մենք քեզ կթելադրենք», - նշել է Բոզդաղը:

Ռեզա Զարաբը մեղադրվում է թուրքական կառավարության և բիզնեսի մի շարք ներկայացուցիչների օգնությամբ Իրանի հետ անօրինական առևտուր ծավալելու մեջ:

Զարաբի իրականացրած գործարքների միջոցով պաշտոնական Թեհրանը կարողանում էր շրջանցել միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները:

XS
SM
MD
LG