Ռումինիայիում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկած դատական համակարգի վերափոխումների դեմ։
Մայրաքաղաք Բուխարեստում և 70 այլ քաղաքներում երեկ տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ մարդիկ իշխող ուժին համեմատում էին գողերի և «կարմիր ժանտախտի» հետ:
Եվրահանձնաժողովը նույնպես քննադատել է Ռումինիայի իշխող ուժի այդ նախաձեռնությունը՝ մտավախություն հայտնելով, որ նման փոփոխությունների հետևանքով երկրի դատական համակարգը կհայտնվի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո՝ թուլացնելով պայքարը կոռուպցիայի դեմ: