Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին


Էդվարդ նալբանդյան, արխիվ
Էդվարդ նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ նալբանդյանը, ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովում, վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների առաջմղմանը։

«Միջնորդական առաքելությունները, որոնք իրականացվում են ՖՄԿ տարածքի և միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներին ցուցաբերվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օժանդակությունն այնպիսի ոլորտներ են հանդիսանում, որտեղ մեր կազմակերպությունն ունի հեղինակավոր դերատարություն և փորձառություն», — Հայաստանի արտգործնապարարության լրատվական վարչության հաղորդմամբ, հայտարարել է Նալբանդյանը։

Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին՝ ընդգծելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես ՖՄԿ երկրներից՝ Լիբանանում և Մալիում։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին Նալբանդյանը ևս մեկ անգամ կարևորել է այն, ինչ նշված է Ֆրանկոֆոնիայի վերջին երեք գագաթնաժողովներին ընդունված բանաձևերում, որտեղ վերահաստատվում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG