Մատչելիության հղումներ

Էրդողան.«Ռուսաստանի,Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումները պարբերական բնույթ են կրելու»


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը, արխիվ

«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումները պարբերական բնույթ են կրելու», - երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը Բալիքեսիր քաղաք կատարած այցի ընթացքում:

«Վերջին հանդիպման ընթացքում Սիրիայի մարդասիրական ճգնաժամին վերաբերող բավական լուրջ որոշումներ կայացրեցինք: Հուսով եմ, որ շուտով այդ երկրում կսկսեն զգալ այդ որոշումների դրական արդյունքները», - նշել է Էրդղողանը` դիմելով իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության տեղական կառույցի անդամներին:

«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները այսուհետ հանդիպելու են ամեն 15 օրը մեկ կամ առնվազն ամեն ամիս», - նշել է Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG