Մատչելիության հղումներ

Ամերիկյան հատուկ ծառայությունները մասնակցում են Թբիլիսիում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը


Վրաստանի անվտանգության ուժերը՝ հակաահաբեկչոկան գործողության ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2017թ․
Վրաստանի անվտանգության ուժերը՝ հակաահաբեկչոկան գործողության ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Ամերիկացի իրավապահները մասնակցում են Թբիլիսիում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը, այսօր հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթան Գոմելաուրին:

«Այդ որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը փորձաքննությունների և քննչական գործողությունների անցկացման ավելի լայն հնարավորություններ ունի», - հայտարարել է Գոմելաուրին: Վրաստանի պետական Անվտանգության ծառայության ղեկավարը նաև չի բացառել, որ նոյեմբերի 22-ին Թբիլիսիի Իսանի շրջանում իրականացված գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչը «Իսլամական պետության» անամ Ահմեդ Չատաևն էր:

«Վերջնական պատասխանը կստանանք ԴՆԹ փորձաքննության արդյունքում», - հայտարարել է Վախթանգ Գոմելաուրին:Չատաևը կասկածվում է 2016-ի հունիսին Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեջ, որի հետևանքով 40 մարդ էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG