Մատչելիության հղումներ

Daily Mail. «Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ևս ներքաշված է դոպինգային սկանդալում»


Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի կիսապաշտպան Դմիտրի Տարասովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկերող վերնաշապիկով, արխիվ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի կիսապաշտպան Դմիտրի Տարասովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկերող վերնաշապիկով, արխիվ

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ևս ներգրավված է եղել մարզիկների կողմից դոպինգի օգտագործումը խրախուսող պետական ծրագրում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում կատարելով Ռուսաստանից ԱՄՆ հեռացած ևՀամաշխարհային հակադոպինգային գործակալությանը (WADA) գաղտնի տեղեկատվություն տրամադրող Գրիգորի Ռոդչենկովի փաստաբան Ջիմ Ուոլդենին: Փաստաբանի խոսքով, Ռոդչենկովի տրամարդության տակ մի շարք նյութեր կան, որոնց համաձայն ռուսաստանցի 34 ֆուտբոլիստներ մասնակցել են «պետական դոպինգ-ծրագրին»:

«Այդ ֆուտբոլիստների թվում են նաև ազգային հավաքականի մի շարք անդամներ, որոնք մասնակցել են2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը», - նշել է Ուոլդենը:

2014 թվականի առաջնությանը Ռուսաստանի հավաքականը երեք հանդիպում էր անցկացրել` ոչ ոքի խաղալով Հարավային Կորեայի և Ալժիրի հավաքականների հետ, պարտվելով Բելգիայի ընտրանուն, և դուրս էր մնացել հետագա պայքարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG