Մատչելիության հղումներ

Ռոհանին և Ասադը քննարկել են սիրիական խնդրով «ազգային կոնգրես» ստեղծելու հարցը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրւյցում ասել է, որ«ազգային կոնգրեսը», որը ներառելու է սիրիական հարցով հակադիր դիրքորոշում ունեցող ուժերի, կարող է օգնել կայունություն և անվտանգություն բերել պատրեազմից ավերված երկրիր։ Այս մասին երեկ հաղորդել է Իրանի պետական IRNA գործակալությունը։

Սիրիայի հրացով «ազգային կոնգրես» ձևավորելու առաջարկը հնչեց Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների՝ նոյեմբերի 22-ին Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Առայժմ հայտնի չէ, թե երբ են սկսվելու այդ մարմինը կազմավորելու աշխատանքները և ինչով է այն տարբերվելու սիրիական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող մյուս մարմիններից։

Իրանը և Ռուսաստանը աջակցում են Ասադին, մինչդեռ Թուրքիան և Միացյալ Նահանգները աջակցում են տարբեր ընդդիմադիր ուժերի, որոնք պայքարում են Սիրիայի կառավարության դեմ։ Սիրիական արյունալի պատերազմում շուրջ 6 տարիների ընթացքում ավելի քան 310 հազար մարդ է զոհվել, 6,1 միլիոն մադր դարձել է փախստական, 5 միլիոն մարդ տեղահանվել է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG