Մատչելիության հղումներ

BBG ղեկավարը քննադատում է օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող նոր օրենքը


Ջոն Լենսինգը, արխիվ

Միացյալ Նահանգների Հեռարձակողների կառավարիչների խորհրդի (BBG) ղեկավար Ջոն Լենսինգը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նոր կարգավորումները:

«Մանրակրկիտ կերպով կուսումնասիրենք մեր գործունեությանը վերաբերողայն բոլոր պաշտոնական հաղորդագրությունները, որ կկարողանանք ստանալ Ռուսաստանից: Մենք ենթադրություններ չենք անի, թե ինչպես այդ ամենը կարող է ազդել մեր լրագրողական գործունեության վրա: Ամեն դեպքում իրականության լուրջ խեղաթյուրում կարող է դիտարկվել այն պնդումը, թեայդ գործողությունները պատասխան են հանդիսանում ԱՄՆ-ի իշխանությունների ձեռնարկածքայլերին: Ռուսաստանյան մեդիաընկերությունները` այդ թվում RTև «Սպուտնիկը», ազատորեն գործում են Միացյալ Նահանգների տարածքում, և նրանց արտադրանքը կարող է հեռարձակվել և հեռարձակվում է կաբելային ցանցերով և FM ռադիոկայաններով: Դրան հակառակ,«Ամերիկայի ձայնի» և «Ազատություն/Ազատ Եվրոպայի» համար [ռուսաստանյան] հեռուստաեթերը և ռադիոհաճախությունները հասանելի չեն», - նշել է Լենսինգը` հավելելով․ - «Այդ ամենին գումարածիրենց մասնագիտական պարտքը կատարող մերլրագրողները իրենց աշխատանքի ընթացքում բախվում են լուրջ սահմանափակումների և ենթարկվում են հետապնդումների»:

Օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրենսդրական լրացումները երեկ վավերացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG