Ժամը 14,00-ի դրությամբ, Հայաստանի ավտոճանապարհներն տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց», — ասված է նախարարության հաղորդագրությունում։ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱԻՆ-ից հավելում են, որ մինչև նոյեմբերի 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: