Մատչելիության հղումներ

Կայացել է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույց


ԱՄՆ և Թուրքիայի նախագահները հանդիպում են Վաշինգտոնում, 16-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները հանդիպում են Վաշինգտոնում, 16-ը մայիսի, 2017թ․

Անցած գիշեր կայացել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որի հիմնական մասը նվիրված է եղել Սիրիայում ստեղծված կացությանը: Այս մասին հաղորդում են թուրքական աղբյուրները` վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:

«Նախագահ Թրամփը հստակորեն հանձնարարել է ամերիկացի գեներալներին դադարեցնել [սիրիացի քրդերի] «Ժողովրդական պաշտպանության ուժերի» սպառազինումը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուի խոսքով՝ հեռախոսազույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծագած վիզային ճգնաժամին: «Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ երկու դաշնակից պետությունները հետագայում կկարողանան խուսափել նման ճգնաժամերի կրկնությունից», - Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG