Մատչելիության հղումներ

Խորհրդարանական լսումներ՝ ԵԱՏՄ պայմանագիրը ՀՀ մասով դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնության շուրջ


«Ելք» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
«Ելք» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Նոյեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ: Այդ մասին հաղորդում է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի սկզբին խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու «Ելք» խմբակցության նախագիծը:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը, Մոլդովան կազմակերպությունում ունի դիտորդ երկրի կարգավիճակ: Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է 2015 թվականի հունվարի 2-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG