Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-26-ը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթնաժողովի ժամկետները, գագաթնաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG