Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Լարսը ծանրաքաշ մեքենաների համար փակ է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 11:50-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը այսօր ժամը 10:30-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG