Մատչելիության հղումներ

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր ընդունեցին


Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Բրյուսելում, 24-ը նոյեմբերի, 2017թ

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն այսօր Բրյուսելում ընդունել են համատեղ հռչակագիր:

Հռչակագրի վեցերորդ կետում մասնավորապես ասված է. - «Գագաթնաժողովի մասնակիցներին շարունակում են խորապես մտահոգել տարածաշրջանի տարբեր հատվածներում միջազգային իրավունքի շարունակական խախտումները:

Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում ակտիվացնել չլուծված հակամարտությունները կարգավորելու ջանքերը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումն ու բարիդրացիական հարաբերությունները առանցքային են տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար:

Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրամիության մեծացող դերը հակամարտությունների կարգավորման և փոխվստահության կառուցման գործում՝ առկա բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ դրանց աջակցելով, ներառյալ դաշտային առաքելությունների միջոցով, երբ դրա կարիքը կա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG