Մատչելիության հղումներ

Ինքնիշխան Հայաստանը իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման․ Վոլինկին


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին:

Ռուսաստանցի դիվանագետը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին: Պատասխանելով հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Վոլինկինը նշել է՝ Արևելքի և Արևմուտքի ճանապարհների խաչմերուկում եզակի աշխարհաքաղաքական դիրք ունեցող Հաաստանը, «հասկանալի է», մի կողմից Ռուսաստանի հետ է դաշնակցային հարաբերություններ կառուցում, մյուս կողմից՝ ձգտում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերական հարաբերությունների:

«Դա վերաբերում է նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններին»,- նշել է ՌԴ դեսպանը, հույս հայտնելով, որ «և-և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին` «կամ-կամ» մոտեցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG