Չեխիայի Գերագույն դատարանը վերահաստատեց «ռուսաստանցի հաքեր» Եվգենի Նիկուլինին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը: Նրան ԱՄՆ -ում կասկածում են մի քանի սոցիալական ցանցերի վրա հարձակումներ իրականացնելու և անձնական տվյալներ գողանալու մեջ:
Նիկուլինի արտահանձնումն է պահանջում նաև Ռուսաստանը, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցված: ԱՄՆ-ի՞ն, թե Ռուսաստանին կարտահանձնվի Նիկուլինը, այս հարցի հետ կապված վերջնական որոշում պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը:
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Նիկուլինը չեխական ոստիկանության կողմից ձերբակալվել էր անցյալ տարվա հոկտեմբերին: Ձերբակալությունն իրականացվել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ՝ «Ինտերպոլի» հրահանգի հիման վրա: