Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ՝ «Միջին Արևելքի՝ ինձ ժառանգություն հասած խառնակությունը կարգավորելու նպատակով»: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ վստահեցնելով, թե կհասնի դրան:

Միջին Արևելքի ամենասուր հակամարտությունը համարվող՝ արդեն վեցերորդ տարին շարունակվող սիրիական պատերազմի հարցն անցյալ շաբաթ Թրամփը քննարկել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինն ու Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել են, որ հետամուտ են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, և որ կարգավորման շուրջ բանակցություններին պետք է մասնակցեն Սիրիան ներկայացնող հնարավորինս շատ ուժեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG