Մատչելիության հղումներ

Սեչինը քննիչներին հայտնել է, որ Ուլյուկաևը իրենից 2 միլիոն դոլար կաշառք է ուզել


«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչին, արխիվ
«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչին, արխիվ

Ռուսաստանի պետական նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը քննիչներին հայտնել է, որ 2016 թվականին տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը 2 միլիոն դոլար կաշառք է ուզել իրենից Հնդկաստանի Գոա նահանգում տեղի ունեցած BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Կորեա) գագաթնաժողովի ժամանակ:

Բրիտանական հեռարձակողներին են հասել Սեչինի՝ դատախազների հետ ունեցած երեք հարցազրույցների արձանագրությունների օրինակները: Այստեղ ասվում է նաև, որ Ուլյուկաևը ինքն է զանգահարել Սեչինին և հանդիպում խնդրել հենց «Ռոսնեֆտ»-ում:

Նկատենք, որ Սեչինը չի ներկայացել Ուլյուկաևի գործով դատական վերջին երեք նիստերին: Դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը՝ իր վստահորդի՝ քննիչներին տված ցուցմունքները դատարանում ընթերցել:

61-ամյա Ալեքսեյ Ուլյուկաևը, ով անցած դարի կեսերից սկսած կոռուպցիոն մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա 2 միլիոն ամերիկյան դոլար է ստացել՝ հաստատելու համար «Բաշնեֆտ»-ի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը կառավարությունից «Ռոսնեֆտ»-ին փոխանցելու գործարքը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նախկին նախարարին 15 տարի ազատազրկում է սպառնում:

Ուլյուկաևը, հիշեցնենք, ձերբակալվել է մեկ տարի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG