Մատչելիության հղումներ

Կառավարությունը գումար հատկացրեց՝ աջակցելու կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին


Կարկտահարության հետևանքները Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ
Կարկտահարության հետևանքները Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Հայաստանի մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն իր պահուստային ֆոնդից գումար է հատկացնում:

Այսօրվա նիստում կառավարության ընդունած որոշման համաձայն՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թվականի հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ այս տարվա համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով առաջարկվում է 12 միլիոն դրամ տրամադրել Լոռու մարզի գյուղերում 4 ընտանիքի և 32 միլիոն 324 հազար դրամ՝ Շիրակի մարզի գյուղերի 8 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG