ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստում վավերացնելու է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը:
Բացի այդ, խորհրդարանը պետք է վավերացնի Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ ստանալու համաձայնությունը, որը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 24-ին:
Այդ համաձայնությամբ Հայաստանը պետք է գնի պաշտպանության նշանակության ռուսական արտադրանք: