Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը մեկնել է Մարսել


Ֆրանսիա - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդեն, Մարսել, 14-ը հուլիսի, 2015թ․

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է ֆրանսիական այդ քաղաք՝ մասնակցելու Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Մարգարյանի հանդիպումը Գոդենի հետ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG