Մատչելիության հղումներ

Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ադրբեջանի նախագահը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բրյուսել, 23-ը նոյեմբերի, 2017թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բրյուսել, 23-ը նոյեմբերի, 2017թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բրյուսելում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ալիևը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի դիրքորոշումը:

Բանակցություններից հետո Ստոլտենբերգն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին խիստ մտահոգում է հակամարտությունը, և կողմերին կոչ է արել «խուսափել նոր առճակատումից»:

Ալիևն, իր հերթին, ասել է, որ «իրավիճակը, դժբախտաբար, չի փոխվում», և Հայաստանին մեղադրել է ստատուս-քվոն պահպանելու մտադրության համար:

Ստոլտենբերգը գովեստով է խոսել անցած ամիս Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որի երկու կողմերը «կառուցողական» են անվանել:

Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը վաղը Բրյուսելում մասնակցելու են Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG