Մատչելիության հղումներ

Իրաքի բանակը խոշոր գործողություն է սկսել «Իսլամական պետության» դեմ


Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պատրաստվում է պետական դրոշը բարձրացնել Ալ Քայմ ավանում, որը բանակը ազատագրել է «Իսլամական պետության» ջոկատից, 5-ը նոյեմբերի, 2017թ.
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պատրաստվում է պետական դրոշը բարձրացնել Ալ Քայմ ավանում, որը բանակը ազատագրել է «Իսլամական պետության» ջոկատից, 5-ը նոյեմբերի, 2017թ.

Իրաքի բանակը հայտարարել է, որ նախաձեռնել է խոշոր գործողություն՝ նպատակ ունենալով ոչնչացնել Սիրիայի սահմանի մոտ գտնվող անապատում դիրքավորված «Իսլամական պետության» զինյալներին:

Գործողությանը մասնակցում են Իրաքի կանոնավոր բանակը, դաշնային ոստիկանությունը և Իրանի աջակցությամբ գործող ժողովրդական զորահավաքի ուժերը:

Անցած շաբաթվա ընթացքում Իրաքի բանակը Միացյալ Նահանգների ղեկավարած դաշինքի աջակցությամբ ազատագրել է Ռավան՝ վերջին ավանը, որ գտնվում էր «Իսլամական պետության» հսկողության տակ:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին նոյեմբերի 21-ին ասել է, որ «Իսլամական պետություն»-ը ռազմական տեսակետից պարտվել է, սակայն վերջնական հաղթանակ կարձանագրվի այն ժամանակ, երբ կհաջողվի անապատում ոչնչացնել ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG