Մատչելիության հղումներ

Մահացել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը


Երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը մասնակցում է Մայլս Դեյվիսի Kind of Blue սկավառակի թողարկման 50-ամյակի հավաքին, Նյու Յորք, 2008թ.

Միացյալ Նահանգներում 98 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ պրոդյուսեր, ծագումով հայ Ջորջ Ավագյանը, ով համագործակցել է Լուիս Արմսթրոնգի, Մայլս Դեյվիսի, Դեյվ Բրուբեքի և ամերիկյան ու համաշխարհային ջազի տասնյակ լեգենդար աստղերի հետ:

Նա ծնվել է Ռուսաստանում՝ Արմավիր քաղաքում, Մեսրոպ և Մանուշակ Ավագյանների ընտանիքում, որը հեղափոխությունից ու քաոսից փրկվելու համար երեխայի ծնունդից կարճ ժամանակ անց տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:

Ջորջ Ավագյանն ավարտել է Յեյլի համալսարանը, երիտասարդ տարիներից հավաքել է ձայնապնակներ, կապեր է հաստատել երաժիշտների հետ, մտել է շոու բիզնեսի ասպարեզ:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է Ֆիլիպիններում: Պատերազմից հետո բարձր պաշտոններ է զբաղեցրել Columbia Records and Warner Bros ընկերություններում:

Ջորջ Ավագյանը հոդվածներ է հեղինակել և հաղորդումներ է վարել ջազի թեմայով: Երկարատև աշխատանքի ընթացքում արժանացել է ամերիկյան և միջազգային մրցանակների:

Ավագյանը ստացել է Գրեմիի «Հավատարիմների» մրցանակը, Արվեստների և գրականության Ֆրանսիայի շքանշանը և նույնիսկ Խորհրդային Միության բարձրագույն պագևներից մեկը՝ Լենինի շքանշանը:

Ջազի և ընդհանրապես երաժշտության աշխարհում ու մասնավորապես սկավառակների և ձայնագրության ասպարեզում Ջորջ Ավագյանը համարվել է մոլորակի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG