Մատչելիության հղումներ

Կիրակի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով․ ԱԻՆ


Ամպեր, արխիվ
Ամպեր, արխիվ

Նոյեմբերի 24-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում, նոյեմբերի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, նոյեմբերի 24-ի ցերեկը, նոյեմբերի 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG