Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը հաջորդ տարի կայցելի Բալթյան երկրներ


Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Հռոմի Պապը գալիք տարի կայցելի Բալթյան երկրներ՝ նշելու Ռուսաստանից անկախացման 100 տարին: Ֆրանցիսկոս Պապի այցը Էստոնիա, Լատվիա և Լիտվա նախատեսվում է 2018-ի սեպտեմբերին: Այս մասին երեկ հայտարարել են երեք երկրների ղեկավարները:

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն լրագրողներին ասել է, որ «Հռոմի Պապն այդ մասին պաշտոնապես կհայտարարի դեկտեմբերին»:

«Դա մեծ նվեր կլինի Լիտվայի համար և, կարծում եմ, նաև մեր հարևանների համար», - նշել է Գրիբաուսկայտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG