Մատչելիության հղումներ

Զիմբաբվեի ապագա նախագահը «ժողովրդավարության նոր էջ» է խոստանում


Զիմբաբվե - Նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո կառավարական շենքերից մեկի պատից հեռացնում են նրա դիմանկարը, Հարարե, 21-ը նոյեմբերի, 2017թ․
Զիմբաբվե - Նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո կառավարական շենքերից մեկի պատից հեռացնում են նրա դիմանկարը, Հարարե, 21-ը նոյեմբերի, 2017թ․

Էմերսոն Մնանգագվան, ով պատրաստվում է ստանձնել Զիմբաբվեի նախագահի պաշտոնը, մայրաքաղաք Հարարեում իր աջակիցներին դիմելով հայտարարել է, որ «ժողովրդավարության նոր էջ է բացվում»: «Ասում են, որ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է», - ավելացրել է նա:

Ռոբերտ Մուգաբեի կողմից պաշտոնանկ արված նախկին փոխնախագահն անվտանգության նկատառումներից ելնելով հեռացել էր երկրից: Վաղը երդմնակալության արարողությամբ նա կստանձնի նախագահի պաշտոնը:

37 տարի իշխելուց հետո 93-ամյա Մուգաբեն նոյեմբերի 21-ին հրաժարական տվեց զինվորականների և իր կուսակցության ճնշումների ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG