Վրաստանի պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ երեկ Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս մեկ հատուկջոկատային է մահացել:
Ծառայության խոսնակ Նինո Գիորգոբիանին հայտնել է, որ ենթադրյալ ահաբեկիչներից երեքը սպանվել են, մեկը՝ ձերբակալվել:
Գրեթե 20 ժամ շարունակված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 4 հատուկջոկատայիններ վնասվածքներ են ստացել:
Երեկ Վրաստանի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում պայթուն է որոտացել, լսվել են անկանոն կրակոցներ, բնակիչներին տարհանել են: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ենթադրյալ ահաբեկիչները օտարերկրացիներ էին, չի նշվում, թե որ երկրի քաղաքացիներ: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ նրանք կապեր են ունեցել ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» զինված խմբավորման հետ: