Մատչելիության հղումներ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. ՏԿՏՏՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Վայքի, Արագածի, Մարալիկի, Սպիտակի, Ճամբարակի, Արարատի, Աշտարակի, Թալինի, Դիլիջանի, Կոտայքի, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG