Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Սիրիայիքաղաքացիական պատերազմի ավարտի «իրական շանս» կա, սակայն քաղաքական կարգավորումը կարիք ունի բոլոր կողմերի, ներառյալ Սիրիայի իշխանությունների փոխզիջումների:
Պուտինն այս հայտարարությունը արել է Սոչիում, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Եռակողմ հանդիպման ուշադրության կենտրոնում Սիրիան է: ՆախօրեինՊուտինն անակնկալ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: