Մատչելիության հղումներ

Ատլանտյան օվկիանոսում անհետացած արգենտինյան սուզանավի որոնման աշխատանքները շարունակվում են


«Սան Խուան» սուզանավը, արխիվ
«Սան Խուան» սուզանավը, արխիվ

Արդեն վեցերորդ օրն է շարունակվում են Ատլանտյան օվկիանոսի հարավում անհետացած արգենտինյան սուզանավի որոնման աշխատանքները:

Ծովային ուժերի մամուլի խոսնակ Էնրիկե Բալբին ասել է, որ սուզանավի թթվածնի պաշարներն ավարտվելու ռիսկեր կան:

Նա ասել է, որ քամին և ալիքներն այսօր սկսել են թուլանալ, ինչը հնարավորություն է տալիս որոնողական ավելի ակտիվ աշխատանքներ տանել:

Վերջին ժամերին Գերմանիայի, Ֆրանսիայի, Կոլումբիայի և Պերուի օդանավերը միացել են որոնողական աշխատանքներին, իսկ Ուրգուվայը նավ է ուղարկել՝ միանալով ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Բրազիլիայի և Չիլիի նավերին:

Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանում հիմա 10 նավ և 14 օդանավ կա:

«Սան Խուան» սուզանավում 44 մարդ կա: Վերջին անգամ սուզանավը կապի մեջ է մտել նոյեմբերի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG