Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 12-15 աստիճանով


Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-26-ը աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG